ՌԱԴԻՈ

Համբարձումյան. «ՀՅԴ–ի համար կարևոր է, որ մինչև մայիսի 1–ը ընդհանուր հայտարար ձևավորվի»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արսեն Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցության համար կարևոր է, որ մինչև մայիսի 1–ը ընդհանուր հայտարար ձևավորվի։
Sputnik
Արսեն Համբարձումյան

«Առանց ընդհանուր հայտարարի դժվար է ակնկալել, որ ԱԺ նիստում հնարավոր կլինի իրավիճակի հանգուցալուծում ունենալ։ Նկատի ունենք ընդհանուր հայտարարի գալ բոլոր խորհրդարանական ուժերի հետ։ Մենք ունենք մեր հայտարարություններից բխող հստակ առաջարկությունների փաթեթ։ Կարծում եմ` համապարփակ լուծումների շրջանակում կարելի է բոլոր հարցերի պատասխանը տալ և երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,–ասաց Համբարձումյանը։

ՀՅԴ պատգամավորն ընդգծում է, որ վերջին 10–15 օրերի ընթացքում իրենք մշտապես հանդես են եկել երկխոսության, բանակցային ձևաչափ ձևավորելու դիրքերից։ Բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքական գործիչների հետ և կարծում են` լուծումներ կարելի է գտնել։