ՀՀ նախագահի հետ զրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է երկխոսության կարևորությունը

ՀՀ նախագահն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայասստանում առկա իրավիճակն ու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են Արցախի Հանրապետության` Ադրբեջանի հետ շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հայերը զգացմունքային մոտեցում ունեն ընտրություններին. Սոլովյով

Արմեն Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անվերապահ աջակցության համար:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադաձ է եղել նաև Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին։ Արմեն Սարգսյանը Գլխավոր քարտուղարի շնորհակալություն է հայտնել այն հայտարարության համար, որտեղ նա մասնավորապես շեշտադրել էր առկա խնդիրները խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Սարգսյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին: