Դոնալդ Թրամփի կինը ծննդյան օրը նվեր չի ստացել ամուսնուց

ԱՄՆ նախագահը չի կարողացել նվեր գնել կնոջը, փոխարենը ժամանակ է գտել Fox and Friends թոք շոուի հաղորդավարների հետ զրուցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նվեր չի գնել իր կնոջ` Մելանյայի ծննդյան օրվա առթիվ։ Այդ մասին Թրամփը պատմել է Fox and Friends հեռուստշոուի եթերում, հաղորդում է The Daily Mail-ը։

Ապրիլի 26-ին Մելանյան դարձել է 48 տարեկան։

Քիմ Քարդաշյանի ամուսինը կարող է օգնել Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Ես ավելի լավ է չթաթախվեմ դրա մեջ, քանի որ կարող եմ խնդիրներ ստեղծել ինձ համար։ Գուցե ես նրա համար գեղեցիկ բացիկ և ծաղիկներ եմ գնել։ Գիտե՞ք` ես չափազանց զբաղված եմ վազվզելու ու նվերներ փնտրելու համար», — ասել է Թրամփը և սկսել է խոսել կնոջ ձեռքբերումների մասին։

ԱՄՆ-ի առաջնորդը հիշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով կազմակերպած ընդունելությունը։ Պարզվել է, որ Մելանյան չի դիմել միջոցառումներ կազմակերպելու գործակալությունների ծառայություններին և ինքն է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։

«Մելանյան ֆանտաստիկ աշխատանք է արել։ Ամեն ինչ կատարյալ է արվել։ Ճաշասենյակը դեռ երբեք այդքան գեղեցիկ չէր եղել», —կնոջը գովել է ԱՄՆ-ի նախագահը։

ԱՄՆ-ի առաջին տիկին դառնալուց առաջ Մելանյա Թրամփը մոդել է աշխատել, ինչպես նաև ստեղծել դիզայներական ժամացույցներ և ոսկերչական զարդեր։ Մելանյան սլովենական արմատներ ունի։ Նա ամուսնու հետ ծանոթացել է 1999թ-ին Allure ամսագրի համար նկարահանումների ժամանակ։