Բռնցքամարտիկ Մարտիրոսյանն ուզում է տապալել կնոջ «սիրելիին»

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը («Սարսափ» մականունով) համոզված է, որ Գենադի Գոլովկինի հետ մենամարտը նմանվելու է երկու մեքսիկացու մարտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն առաջիկա մարտում հույս ունի հաղթել ղազախ Գենադի Գոլովկինին, որը նրա կնոջ «սիրելիների» շարքում է։

Նա ուրախ է, որ կարող է բոլորին ցույց տալ` որքան լավ կարող է ելույթ ունենալ։ Այս մասին հայտնում է Boxing Scene պարբերականը։

«Ինձ թարմ և ուժեղ եմ զգում։ Գենադիի երկրպագուները կզարմանան։ Այո, մենք մեքսիկացի չենք, բայց երաշխավորում եմ, որ մեր մենամարտը նման կլինի երկու մեքսիկացու մարտին։ Մի անգամ հարցրել եմ կնոջս` բացի ինձանից ով է նրա սիրելի բռնցքամարտիկը։ Նա ասաց, ո Գենադի Գոլովկինը։ Այնպես որ հիմա պետք է տապալեմ նրան», — ասել է Մարտիրոսյանը։

Հայ բռնցքամարտիկը WBC, IBF, IBO և WBA միջին քաշում չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ կմենամարտի մայիսի 5-ին Կալիֆոռնիայում։