Հայկական թատրոնը Մոսկվայում. ինչ ներկայացում էլ խաղաս, դուդուկի պես է «հնչում»

Մոսկվայում մի վայր կա, որտեղ կարելի է հայերենով ներկայացումներ դիտել, վայելել Թումանյանի, Զեյթունցյանի կամ Տեր-Ալեքսանյանի ստեղծագործությունները, նաև ծանոթանալ հայկական ժողովրդական բանահյուսությանը։
Sputnik

Ալյոնա Սավելևա, Sputnik

«Մենք ռուսական մշակույթի մի մասն ենք, սակայն չենք մոռանում մեր ծագման ու մեր պատմության մասին», — ասում է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Ստեփանյանը։

Художественный руководитель Московского Армянского театра Слава Степанян

Երեք «Ս»-երի պատմությունը` Ստանիսլավկի, Ստալին, Ստեփանյան

Հայկական թատրոնը Մոսկվայում հայտնվել է դեռ նախորդ դարի սկզբին։ 20-ականներին Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի նախկին շենքում Սուրեն Խաչատուրովի ղեկավարած Հայկական թատերական ստուդիան բացվեց։ Թատրոնի կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ստանիսլավսկին։ Իմանալով իր նախկին սանի գործունեության մասին` նա եկել է ստուդիա խոսքի մշակույթ ու դերասանական վարպետություն դասավանդելու։ Թատրոնում էր աշխատում նաև Վախթանգովն ու նրա աշակերտ Ռուբեն Սիմոնովը։

Այն ժամանակ Սիմոնովը շրջում էր Հայաստանով ու Վրաստանով ու տաղանդավոր հայ երիտասարդների էր հավաքում։ Չնայած ազգային ուղվածությանը` թատրոնում բազում խորհրդային դերասաններ էին խաղում` Գոգոլևան, Կաչալովը, Մոսկովինը, Յախոնտովը։

Թատրոնը մոտ 30 տարի գործեց ու 1952 թվականին Ստալինի որոշմամբ փակվեց։ 80-ականներին շենքը փոխանցվեց Հայաստանի ներկայացուցչությանը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո` դեսպանատանը, որին մինչև օրս պատկանում է։

Կարճ շրջազգեստը հաջողության երաշխիք չէ. ինչպե՞ս աշխարհին մատուցել հայկական թատրոնը

Սլավա Ստեփանյանն այս պատմությունը չգիտեր ու ի սկզբանե չէր նախատեսում Մոսկվայում ազգային թատրոն բացել։ Նա աշխատում էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում։ 2002 թվականին Ստեփանյանն ու Նելլի Շահբազովան Մոսկվա եկան` «Ոսկե դիմակ» փառատոնին։ Ստեփանայնը կարծում էր մեկ ամսով է գնացել` ներկայացումներն ու քաղաքը տեսնելու։ Հայկական եկեղեցի այցելեցին, դեսպանատուն գնացին։

«Այնտեղ` մշակութային կենտրոնում նկարիչ ընկերներիս հանդիպեցի, որոնք խորհուրդ տվեցին Մոսկվայում հայկական ուղվածություն ունեցող ստուդիա բացել։ Մենք մտածեցինք`ինչու՞ ոչ։ Ստանալով մշակութային կենտրոնի տնօրենի հավանությունը` գործի անցանք», — պատմում է Ստեփանյանը։

50 տարի անց` 2002 թվականին, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի նախկին շենքում կրկին հայկական թատրոնը սկսեց գործել։ Սակայն այն մասին, որ հայկական թատրոնը վերածնվում է իր նախկին շենքում, գեղարեստական ղեկավարն ու նրա գործընկերներն ավելի ուշ իմացան ու դա «հաճելի զուգադիպություն» համարեցին։

Վյաչեսլավ Ստեփանյանը աշխատանքի էր հրավիրել իր ծանոթներին հայտնի թատերական ինստիտուտներից ու ուսումնարաններից։ Ուսանողներն ուսումնասիրում էին դերասանական վարպետություն, բեմական խոսք, պարարվեստ, ազգային պար, մնջախաղ և թատերական արվեստի այլ ուղղություններ։ Արդեն առաջին կիսամյակի վերջին հայտնի դարձավ, որ դա պարզապես ստուդիա չէ։

Սկսեցին դասականների գործեր բեմադրել, իսկ 2003 թվականին թատերախումբն արդեն իր ձևավորված խաղացանկն ուներ։ «Որոշ ներկայացումներ հայերենով էինք բեմադրում։ Սակայն որոշեցիքն մարդկանց հետ ռուսերենով խոսել, որ ոչ ոք չմտածի, թե մենք միայն հայ հանդիսատեսի համարն ենք աշխատում։ Առաջին հերթին ուզում էինք մոսկովյան թատրոն դառնալ», — խոստովանում է Ստեփանյանը։

«Գիքորը» վշտացնում էր երեխաներին, թատրոնը ստիպված էր հրաժարվել Թումանյանի պատմվածքից

Հայկական շեշտադրմամբ ներկայացումներ

16 տարվա ընթացքում ստուդիան լիարժեք թատրոն էր դարձել։ Նա իր տեղն է զբաղեցրել Մոսկվայի այլ մշակութային հաստատությունների շարքում` միաժամանակ պահպանելով իր ազգային ոգին։

«Մեր թատրոնն ասես դուդուկ լինի` ինչ էլ նվագես, միևնույնն է, հայկական հնչյուններ են դուրս գալիս։ Դա էներգետիկայի, աշխարհընկալման ու մթնոլորտի հարց է», — նշում է Ստեփանյանը։ Այսօր խաղացանկում տասներկու ներկայացում է ներառված` ռուսական, հայկական և արտասահմանյան դրամատուրգիայից։

Բնականաբար, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հայկական դասականներին։ Սկզբում ցանկում էին հայտնվել Շիրվանզադեի «Պատվի համարը» ու Թումանյանի հեքիաթները, հետո Տեր-Ալեքսանյանի ստեղծագործություններից մեկը, որը ռուսերեն թարգմանվել է «Վայ, Վայ, կամ հայական ուղևորությունը»։

Եվրոպական փորձը, ռուսալեզու հանդիսատեսն ու լեզուների իմացությունը

2005 թվականին թատրոնը սկսեց ակտիվորեն մասնակցել փառատոներին։ Թատերախմբին սկսեցին ճանաչել, ավելի հաճախ ներկայացումներին այցելել, ամսագրերում լուսաբանել բեմադրությունները։ Դրանից հետո թատրոնը սկսեց մասնակցել եվրոպական փառատոներին։ Ֆրանսերենով բեմադրություններից մեկը նայելուց հետո Ֆրանսիայի դեսպանն օգնեց թատերախմբին մասնակցել Գրենբոլում ֆրանսիական երիտասարդական փառատոնին։ Հետո թատրոնը գնաց Պրովանս, Էդինբուրգ, Նյու Յորք` ներկայացնելով «Ռուսական սեզոնները» ներկայացումը Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում։

Արտասահմանում հանդիսատեսը հիմնականում ռուսալեզու քաղաքացիներն են, այնուամենայնիվ ներկայացումները ուղեկցվում եմ ենթագրերով։ Իսկ թատերախմբի որոշ դերասանները կարողանում են մի քանի լեզուներով խաղալ։

Спектакль "Вай, Вай или вояж по-армянски" в армянском театре в Москве

Այսօր Սլավա Ստեփանյանի թատերախմբում 15 դերասան կա, դրանց կեսը հայկական ստուդիայի սաներն են, մյուս կեսը` Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ու Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ուսանողները։ Նման իրավիճակ է նաև ռեժիսորների հարցում։ Գեղարվեստական ղեկավարն աշխատում է բեմադրել ոչ միայն իր ներկայացումները, այլև այլ վարպետների հրավիրել։

Թատրոն առանց թատրոնի

Ի սկզբանե թատրոնն աշխատում էր հայկական դեսպանատան տարածքում։ Այնտեղ էին տեղի ունենում համերգները, փորձերն ու թատերական ստուդիայի դասերը։ Ստուդիան ութը տարվա ընթացքում երեք սերունդ շրջանավարտ է ունեցել։ 2010 թվականին թատրոնը ստիպված էր լքել դեսպանատունն ու իր համար նոր վայր փնտրել։ Արդյունքում թատրոնը գնաց Ռուսաստանի հայերի միության շենք։ Միության նախագահ Արա Աբրահամյանը աջակցեց ստեղծագործական խմբին։

Հոլիվուդի լեգենդը. ինչո՞ւ է օսկարակիր Այրին Շարաֆը թաքցրել իր հայկական ծագումը

Նոր շենքում դերասանները միայն մեկ դահլիճ ունեին, այդ պատճառով ստիպված էին փակել թատերական ստուդիան։ Սակայն Ստեփանյանը հույս ունի, որ վաղ թե ուշ խնդիրները կլուծվեն, ու ստուդիան հնարավոր կլինի վերականգնել։ Տեղափոխությունն ու սահմանափակ բյուջեն բացասական ազդեցություն են ունեցել ելույթների ժամանակացույցի վրա. վարձակալած տարածքների վրա նրանք ամսական երկու ելույթ են ունենում։

Ֆինանսավորման հետ կապված էլ բարդ պատմություն է եղել։ Հայկական թատրոնը միակն է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության դեսպանատունն է։ Ստացվում է, որ Ռուսաստանը չի կարող աջակցել դրան, քանի որ դա իր իրավասությունից դուրս է, իսկ Հայաստանը, Ստեփանյանի խոսքով, բավարար միջոցներ չունի։ Այդ պատճառով էլ թատրոնը ինքն է իր ծախսերը հոգում։ Սակայն թատորնի ղեկավարությունը դա դրական է համարում, քանի որ պետական աջակցության բացակայությունը թույլ է տալիս արտիստներին խուսափել գրաքննությունից ու իրենց ազատ արվեստագետ զգալ։