Արմեն Ջիգարխանյանը կոմայի մեջ է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել, նա կոմայի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր հիվանդանոց է տեղափոխվել և այժմ կոմայի մեջ է։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Մոսկվայի հիվանդանոցներից մեկի աղբյուրները հայտնում են, որ նրան հապշտապ բուժկենտրոն են տեղափոխել։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ հոսպիտալացման պատճառը սրտի կաթվածն է։ Այժմ Ջիգարխանյանը կոմայի մեջ է և միացված է արհեստական շնչառության սարքին։