Նիկոլ Փաշինյանը հրահանգեց. մնում է` ցուցարարները լսեն

Ընդդմիադիր առաջնորդին մտահոգել է փակ փողոցների հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ուղղված ուղերձ է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

«Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը»,- հրահանգել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ լրջորեն կզբաղվի առանց պետհամարանիշների երթևեկող ավտոմեքենաների հարցով։

Նշենք, որ երևանյան փողոցներով երթևեկող որոշ ավտոմեքենաների վարորդները փակում են պետհամարանիշները և խախտում երթևեկության կանոնները։

Հարվածել էր փակած համարանիշներով ավտոմեքենան. 1 տարեկան երեխան մահացավ