Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել տհաճ վարքի տեր վարորդների հարցով. լուսանկարներ

Վերջին օրերի իրադարձություններից օգտվող վարորդների հարցը մտահոգել է նաև «Իմ քայլը» շարժման առաջնորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարորդների հարցով լրջորեն կզբաղվի։ Այս մասին նաև գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

«Վաղը լրջորեն կզբաղվեմ անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով»,- գրել է նա:

Նշենք, որ երևանյան փողոցներով երթևեկող որոշ ավտոմեքենաների վարորդները փակում են պետհամարանիշները և խախտում երթևեկության կանոնները։

1 / 4
Ամիրյան փողոց
2 / 4
Ամիրյան փողոց
3 / 4
Ամիրյան–Մաշտոց խաչմերուկ
4 / 4
Մաշտոցի պողոտա

Հիշեցնենք`Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։