Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ

Դավիդ Գոֆենը քառորդ եզրափակչում կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի երկրորդ ռակետ, համաշխարհային դասակարգման 37-րդ համար Կարեն Խաչանովը Բարսելոնայի թենիսի ATP 500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում տանուլ է տվել իր մրցակցին:Այս մրցաշարում 16-րդ համարը կրող 21-ամյա մոսկվացի մարզիկը պարտվել է մրցաշարի չորրորդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենին՝ 6:2, 6:7 (2:7), 0:6 հաշվով:

Պայքարը տևել է 2 ժամ:

Դավիդ Գոֆենը քառորդ եզրափակչում կմրցի մրցաշարի 8-րդ համար, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: