ՌԱԴԻՈ

Բաբայան. «Վարչապետի թեկնածուների մասին կհայտարարեն, երբ ավարտվի 7-օրյա ժամկետը»

ԱԺ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` հատուկ նիստ անցկացնելու մասին հայտարարությունը։
Sputnik
Արսեն Բաբայան

Նիստից առաջ 7-օրյա ժամկետում խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին։

Արսեն Բաբայանի խոսքով` թեկնածուների մասին կհայտարարեն, երբ ավարտվի 7-օրյա ժամկետը և ամփոփեն տվյալները։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին գումարվող ԱԺ հատուկ նիստում։