Իվետա Տոնոյան
© Sputnik
«Այս պահին մենք ժողովրդի կողքին ենք։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի մեր թեկնածուին, մենք դեռ քննարկումների մեջ ենք և հստակ դիրքորոշում չունենք։ Երբ որոշում ունենանք, կանենք հայտարարություն»,–ասաց Տոնոյանը և հավելեց, որ նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվել է ստեղծված իրավիճակը, ելքեր են քննարկվել, և քանի որ այդ հանդիպումների շարքը շարունակական է լինելու, դեռ այդ հարցը կքննարկվի։