Շավարշ Քոչարյանը գոհ է արտաքին գործընկերների նրբանկատությունից

Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Երևանի արտաքին գործընկերներից ոչ մեկն այս օրերին չի փորձել խառնվել երկրի ներքին գործերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարևոր է համարում, որ Երևանի արտաքին գործընկերներից ոչ մեկը չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին։ Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով երկրում բողոքի զանգվածային ակցիաները։

Կարապետյանը հանձնարարել է ձեռնարկել միջոցներ՝ հասարակական կարգի պահպանման համար

Գերատեսչության ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը հիմա գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, ընդ որում` դրական առումով։

Նրա խոսքով` հիմա շատ կարևոր է, որպեսզի պետական կառույցներն աշխատեն ուժեղացված ռեժիմով և զգոն լինեն։

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք նա աշխատել նոր իշխանությունների հետ, Քոչարյանը հայտարարեց, որ հիմա չի խոսի անձնական ծրագրերի մասին։

Դիվանագետն առանցքային է համարում սահմանադրական ճանապարհով իրավիճակի լուծումը։ Քոչարյանը համոզված է, որ կարգավորման համար կան նախադրյալներ։