Քիմ Քարդաշյանի ամուսինը կարող է օգնել Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայերը սպասում են, որ ամբողջ աշխարհը կճանաչի այդ հանցագործությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հայտնի հիփ-հոփ երգիչ Քանյե Ուեսթը, կարող է օգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այս մասին գրում է The State պարբերականի հեղինակներից մեկը` Մարկոս Կունալակիսը։

«Ճշմարտությունն այն է, որ Քանյեն միշտ հոգ է արել և երգել արդարության մասին, իսկ նրա ամերիկա-հայկական ընտանիքը միշտ վճռականորեն պաշտպանել է աշխարհի մեծագույն հանցագործություններից և անարդարություններից մեկի ճանաչման գաղափարը (ԱՄՆ-ի կողմից)», — նշվում է հոդվածի տեքստում։

Կունալակիսը կարծում է, որ Քանյեն պետք է օգտագործի նախագահ Թրամփի հետ լավ հարաբերությունները, որպեսզի դրդի անել այն, ինչ մինչ այդ չի արել ԱՄՆ-ի ոչ մի առաջնորդ` 1915թ-ի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն։

Ցեղասպանություն տեսած հայ ընտանիքները սպասում են, որ ամբողջ աշխարհը կճանաչի այդ հանցագործությունը, իսկ Ամերիկյան կոտորածներն անվանում է «ողբերգական», բայց մինչև հիմա պաշտոնական ճանաչում չկա։

2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մեկնել էին Հայաստան, հիշեցնում է Կունալակիսը։ Քիմ Քարդաշյանն ամեն տարի հրապարակավ խոսում է այդ իրադարձության մասին։

Ինչո՞ւ Թրամփը խուսափեց արտասանել «ցեղասպանություն» եզրույթը. թուրքական «քայլերթը»