ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և այն կարգավորելու հնարավոր ուղիներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը:
Հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա:
Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը: