Հայերն անգնահատելի ներդրում են ունեցել Մեծ Հայրենականի հաղթանակի գործում. Ռիբինսկի

Հաղթանակի օրվա 73–րդ տարեդարձին ընդառաջ «Գեորգյան ժապավեն 2018» ակցիան տեղի կունենա ապրիլի 22–ից մայիսի 9–ը Ռուսաստանի ամբողջ տարածքում ու արտասահմանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայերն անգնահատելի ներդրում են ունեցել Մեծ հայրենականի Հաղթանակի գործում։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում «Գեորգյան ժապավեն» ակցիայի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

Հայաստանը հսկայական ներդրում է ունեցել Հաղթանակի գործում, քանի որ պատերազմի տարիներին ավելի քան 650 հազար հայ մարտիկ է ռազմաճակատ գնացել, նրանցից 91 հերոսի կոչում են ստացել։

Արցախը` Մեծ Հայրենականի հերոսների դարբնոց

Ամբողջ Հայաստանում կամավորականները սկսել են գեորգյան ժապավեններ բաժանել` որպես զինվորական փառքի ու սերունդների կապի խորհրդանիշ։

«Գեորգյան ժապավեն» ակցիան անցկացնում են ամեն տարի ավելի քան 81 երկրում, այդ թվում` Հայաստանում։ Այդ ակցիայով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդկանց, որոնք գնացել են ռազմաճակատ ու չեն վերադարձել։ Ժապավենը բաժանելու ենք Երևանում, Գյումրիու, Դիլիջանում, Վանաձորում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում», – ասաց Ռիբինսկին։

Մշակույթի կենտրոնի տնօրենն ասաց, որ մայիսի 9–ին նախատեսվում է Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացնել։ Դրանք կսկսվեն առավոտյան 9–ին Հաղթանակի այգու Հավերժ կրակի մոտ։

Сергей Рыбинский

Ցերեկը ժամը 1–ին կկայանա «Անմահ գունդը» ակցիան, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ու կավարտվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։

«Երթուղին համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի հետ, հուսով եմ, մեծ քանակությամբ մարդիկ կմասնակցեն ակցիային։ Մայիսի 9–ին երեկոյան սիրահարների այգում կլինի համերգ, նաև ակցիա, որի շրջանակում յուրաքանչյուր մարդ կկարողանա պատմել իր ընտանիքի պատերազմին մասնակցած անդամների ու մտերիմների մասին», – հավելեց Ռիբինսկին։

Շավարշի հետքերով․ Հայաստանի հերոսները, որոնց չենք ճանաչում

Նրա խոսքով` նախորդ տարի մոտ 11 հազար գեորգյան ժապավեն է բաժանվել, և նա հույս ունի, որ այս տարի ավելի շատ մարդ ցանկություն կհայտնի կրել դրանք։ Կենտրոնի տնօրենը ավելացրեց, որ ամեն տարի ավելի շատ մարդ է մասնակցում ակցիային։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Եվգենի Պանտելեևը նշեց, որ չնայած երկրում տիրող բարդ քաղաքական իրավիճակին` մենք պետք է շարունակենք ապրել ու պատրաստվել մեր հիշարժան օրերին։

«Երկար էինք պատրաստվում միջոցառումներին, շատ բան է արվել։ Մենք բոլորս հաղթանակի ժառանգներն ենք, այն հաղթանակի, որը ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր ընդհանուր պատմության անբաժան մասն է», – ասաց Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը։

Պանտելեևը հայտնեց, որ մայիսի 8–ին ՌԴ դեսպանատանը Մեծ Հայրենական պատերազմի վետերանների համար ընդունելություն կանցկացվի։