Ավտոմեքենաների համարանիշները փակած վարորդները ստիպված կլինեն հսկայական տուգանք վճարել

Երթևեկության կանոնները խախտող վարորդների ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել տհաճ վարքի տեր վարորդների հարցով. լուսանկարներ

Նրա խոսքով` միջոցառումները շարունակվում են։ Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։

Նշենք, որ պետհամարանիշները փակելու համար սահմանված տուգանքը 200 հազար դրամ է կազմում։

«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին նույնպես մտահոգել է այս հարցը։ Նա խոստացել է լրջորեն զբաղվել համարանիշները փակած ավտոմեքենաների վարորդների հարցով։