Ատոմ Մարգարյան
© Sputnik
Ինչպես նշեց տնտեսագետը, առևտրային քարտերի միասնական համակարգը անհրաժեշտություն է այնպիսի երկրների համար, որոնք առևտրի ոլորտում մեծ ստվեր ունեն, իսկ Հայաստանն այդպիսի երկրների շարքում է։
«Եթե հաջողվի մեզ մոտ այդ մոդելն իրականացնել և հնարավոր լինի վիրտուալ տիրույթում հետևել իրականացվող գործարքներին, նաև` շահագրգռել գնորդին, որպեսզի առևտուրն անպայման արձանագրվի և կտրոնը տպվի, ապա դրական փոփոխություններ կլինեն»,- ասաց Մարգարյանը։
Տնտեսագետի համոզմամբ` այս համակարգը թույլ կտա ոչ միայն կրճատել ստվերն ու արձանագրել իրական առևտրաշրջանառությունը, այլև նվազեցնելով հարկային բեռը` իջեցնել գները։