Այստեղ նա արվեստանոց ունի, որտեղ ոչ միայն խաչքարեր է ստեղծում, այլև իր շնորհքը փոխանցում է գյուղի երիտասարդներին: Նրան երբեմն այդ գործում օգնելու են գալիս նաև դպրոցականները, ովքեր յուրացնում են նաև այդ բարդ ու հետաքրքիր գործը։
Վարպետ Ռուբենի խաչքարերն արդեն տեղադրվել են ոչ միայն Հայաստանում, այլև Երուսաղեմում, ինչպես նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: