Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը մեկնել է Ռուսաստան` աշխատանքային քննարկումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները ներկայացրել է ՌԴ դեսպանատունը

Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան:

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։