Երևանում կրկին բողոքի ակցիաներ են

Բուհերի ուսանողները կրկին դասադուլ են իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանում այսօր առավոտյան ժամը 11–ից մեկնարկեցին բողոքի ակցիաները։ Բուհերի ուսանողները կրկին դասադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին։ Բողոքի քայերթը մեկնարկեց Աբովյան:

«Միացեք», «Ազատ, անկախ, ուսանող» կոչերով երթի մասնակիցները շարժվեցին Աբովյան փողոցով: Այս պահին նրանք հասել են Մոսկովյան խաչմերուկ։Երևանի Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։

Վազգեն Սարգսյան փողոցում ոստիկանությունը նաև զրահամեքենաներ ու տեխնիկական միջոցներ է կուտակել։

Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան

Հիշեցնենք, որ ապրիլի 24–ի երեկոյան չեղյալ հայտարարվեց ապրիլի 25–ին նախատեսված վարչապետի պաշտանակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդուհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Հիշեցնենք նաև, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։