ՌԱԴԻՈ

Բոստանջյան. «Ցանկացած մտածող մարդ ուզում է, որ իրավիճակը չսրվի»

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին։
Sputnik
Վարդան Բոստանջյան

Նրա խոսքով` նման բարդ իրավիճակներում առաջին հերթին մտածում ես երկրիդ անվտանգության, կայունության մասին։

«Տարածաշրջանում իսկապես ոչ միարժեք վիճակ է։ Այդ ամենից բացի, ունենք նաև դեռևս չլուծված ղարաբաղյան խնդիրը։ Այս ամենի պարագայում ցանկացած մտածող մարդ ուզում է, որ իրավիճակը չսրվի»,- ասաց Բոստանջյանը։

Նրա խոսքով` հարցը չպետք է դիտարկել ֆիզիկական անձանց կտրվածքով, որովհետև շարժումն ինքնին համաժողովրդական է։

Բոստանջյանը հիշեցնում է, որ հայկական բոլոր համայնքներն արձագանքեցին այս իրավիճակին։ Եվ այդ արձագանքը պայմանավորված էր մի բանով. սա ոչ թե միարժեքորեն ու անսահման աջակցություն է ֆիզիկական անձանց, այլ պրոցեսին, որը խոշոր առումով ցանկալի չէր։