Թրամփը թափ է տալիս թեփը Մակրոնի հագուստից. նախագահները մտերմիկ հարաբերություններ ունեն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր էմանուել Մակրոնին Սպիտակ տանն ընդունելիս կատակել է։
Sputnik

Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփի հետ բազմաթիվ հեռախոսազրույցներից հետո անձամբ այցելել է նրան` մի ձեռքում տունկ բռնած, մյուս ձեռքով գրկելով ամերիկացի գործընկերոջը։

Սպիտակ տանը հանդիսավոր ընդունելության ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հատուկ հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։

Դրանից հետո ամերիկացի առաջնորդը երկու անգամ գրկել և համբուրել է գործընկերոջը, իսկ ավելի ուշ նրա պիջակի վրայից մաքրել է գլխի թեփը` դրա վրա սևեռելով լրագրողների ուշադրությունը։

Մակրոնը չի շփոթվել և նույնիսկ շնորհակալություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ի ժողովորդին ջերմ ընդունելության համար` հիշեցնելով «ազատության և խաղաղության պաշտպանությանն» ուղղված իրենց համատեղ աշխատանի մասին։