Թուրքիան միշտ ղարաբաղյան հակամարտությունը ընկալել է որպես սեփական խնդիր. Էրդողան

Անկարան հերթական անգամ հակամարտության հարցում անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Թուրքիան հենց սկզբից ղարաբաղյան հակամարտությունն ընկալել է որպես սեփական խնդիր։ Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 24–ին դիմել է հայերին

«Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությամբ և տարածքային ամբողջականությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։ Դա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է», — ասել է Թուրքիայի առաջնորդը։

Էրդողանը խոստացել է հունիսի 24-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում առաջին արտասահմանյան այցը կատարել Ադրբեջան։ Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել Բաքվի հետ փոխհարաբերությունները` հիշեցնելով 2017թ-ի հոկտեմբերի 30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու բացման մասին։

Թուրքիայի նախագահը ԲԹԿ-ն անվանել է համաշխարհային կարևորություն ունեցող տրանսպորտային զարկերակներից մեկը։