Շիրակի մարզպետը հրաժարակա՞ն է տվել. պաշտոնական պարզաբանում

Շիրակի մարզպետարանը մեկնաբանել է համացանցում արածված լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից:

«Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Համենայն դեպս այս պահի դրությամբ նման բան չկա»,- նշեցին մարզպետարանից:

Նշենք, որ քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հրաժարվել է պաշտոնից։

ՙ