ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Եթե Միացյալ Նահանգները դուրս գա այսպես կոչված «միջուկային գործարքից», Իրանը կվերականգնի իր միջուկային օբյեկտների` ավելի վաղ դադարեցված աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանիին։
«Մենք կվերադարձնենք մեր միջուկային օբյեկտների աշխատանքն այն մակարդակի, որը կար մինչ միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունը», — ասել է Շահմանին։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի` իրանական միջուկային ծրագրից դուրս գալու հնարավորությունը` Շահմանին ասել է, որ Թեհրանը սովոր է նման ճնշման։
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ի այդպիսի քայլը «նշանակություն կունենա ընդհանուր առմամբ միջազգային անվտանգության համար»։