Ատոմ Մարգարյան
© Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարգարյանը չհերքեց, որ հատկապես Փաշինյան-Կարապետյան բանակցությունների չեղարկումից հետո անորոշությունն ու ռիսկերն հանրության շրջանում ավելացել են։
Այդուհանդերձ, երկրի տնտեսության ու ֆինանսական կայունության վրա այս պահի դրությամբ բացասական ազդեցություն չի արձանագրվել։ Հակառակը` Ատոմ Մարգարյանը նշում է, որ որոշ ներդրողներ Հայաստանի հետ նոր ծրագրեր են փորձում իրականացնել։
«Օրինակ երեկ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդիպեց վարչապետի պաշտոնակատարի հետ և հավաստիացրեց, որ իրենք շարունակելու են իրենց ծրագրերը ամբողջական ծավալով»,- ասաց Մարգարյանը` հավելելով, որ այլ ներդրողներ ևս մինչև օրս Հայաստանում իրենց բիզնեսի համար անհանգստություն չեն հայտնել։