Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհի պատճառով ծխախեղդ է եղել 40 թռչուն

Այրվել են տանիքի ծածկը և կառուցատարրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհի պատճառով թռչուններ են ծխախեղդ եղել։ Ապրիլի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ այրվում է թիվ 125 տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել են տանիքի ծածկը և կառուցատարրերը (25 քմ):

Հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել 40 թռչնազգի: