Փակ փողոցների պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում տեղաշարժվել Երևանում

Ոստիկանությունը հորդորում է այնպես ինքնակառավարվել, որ չխոչընդոտվի պետական մարմինների հանրային ֆունկցիաների իրականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապօգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում: Այս մասին հայտարարում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Կոչ ենք անում հավաքի ընթացքում ինքնակառավարվել այնպես, որ չխոչընդոտվի պետական մարմինների հանրային ֆունկցիաների իրականացումը, ինչպես նաև ամբողջությամբ փակ փողոցները երթևեկելի դարձնելու ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Երևանում անցկացվող երթերի ու հանրահավաքների պատճառով Երևանում երթևեկությունը խաթարվել է։