ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում աշխատել կառուցողական երկխոսության վրա

Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթ նշանակություն տակ երկխոսությանը:

Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկին:

Նա նշել է, որ Գուտերեշը նկատի է առել Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը և այդ ֆոնի վրա կոչ արել բոլոր կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն, խուսափել բռնություն հրահրող հռետորաբանությունից և աշխատել կառուցողական երկխոսության հիման վրա: