Կարապետյանն ուզում է Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել. Փաշինյան

Փաշինյանը նշեց, որ անգամ արտակարգ դրություն մտցնելու դեպքում իրենք դա անմիջապես չեղյալ կհայտարարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ուզում էր երկրում արտակարգ դրություն մտցնել։ Այս մասին Երևանում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Կարապետյանն օրենքով իրավունք չունի վարչապետի պաշտոնակատար լինելու. Փաշինյան

«Նա, իրեն վարչապետի պաշտոնակատար համարելով, հրավիրել էր ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել։ Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին, որ Հայաստանում եղել է Ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության նախարար, ամսի 23-ին չէ՞ր ֆայմում, որ կարող է արտակարգ դրություն մտցնել, դու եկել ես սատանի մայլում քյանդրբա՞զ ես խաղում», — հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը չի կարող արտակարգ դրություն մտցնել, անգամ եթե «որևէ ստից թուղթ» ստորագրի:

«Թե ուզում ես՝ բախտդ փորձիր։ Մենք տեղում այդ որոշումը չեղյալ կանենք», — նշեց Փաշինյանը։