ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր երեկոյան Մոսկվա է մեկնել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով քաղաքական շրջանակների աղբյուրին։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գործակալությանը հաստատել է իր ղեկավարի արտասահմանյան գործուղման մասին տեղեկությունը, սակայն ուղղությունը չի հստակեցրել։
Չորեքշաբթի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսով քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նրա հետ միասին հրաժարական տվեց նաև կառավարությունը։ Վարչապետի պաշտոնակատար դարձավ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։