Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը լսելուց հետո ՀՀԿ–ականներից ոմանք նույնիսկ արտասվել են

«Հրապարակ» թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է պառակտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հանրապետական կուսակցությունը չի բացառում, որ կառաջադրի վարչապետի իր թեկնածուին

«Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու եւ ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել են, հատկապես՝ կին պատգամավորներն արտասվել են»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` տղամարդկանցից հրաժարականը շատ ծանր են տարել նրա զինվոր Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Սամվել Նիկոյանը: Կուսակցության ներսում խոսվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կդադարի նման կուռ կուսակցություն լինելուց եւ կբաժանվի թեւերի, ապա գուցե առհասարակ պառակտվի: