ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Պետք է աշխատել, որ երեկվա արդյունքը 1991 թ–ի չիրագործված երազանքի պես չլինի»

Գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ խոսել է Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխման մասին:
Sputnik
Ռուբեն Վարդանյան

«Հայաստանի քաղաքացիները դժգոհություն հայտնելու իրավունք ունեն, բայց հայությունը միայն հայաստանցիները չեն: Կարևոր է հիշել ու հարգել մեկուկես միլիոն զոհերին, հասկանալ, որ Հայաստանի ներքին իրավիճակից ավելի բարձր հարցեր կան: Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ ուզում դառնալ, միայն կցանկանամ, որ երեկվա պոզիտիվ էներգիան Հայաստանը դեպի լավը փոխի », — ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով` Հայաստանում առանց արյան կայացավ այն, ինչը ցանկանում էր քաղաքացիների մեծամասնությունը, սակայն պետք է աշխատել, որ այդ արդյունքը 1991 թվականի «չիրագործված երազանքի» պես չլինի: