Քիմ Քարդաշյանը գրել է Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած դեպքերի մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած դեպքերի մասին կարծիք է հայտնել համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հանրահայտ հեռուստաաստղը Քիմ Քարդաշյանը ուրախացել է հայ ժողովրդի համար Instagram սոցցանցի իր էջում։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երեկ Երևանում բազմահազարանոց տոնախմբություն էր։ Քարդաշյանին ոգեշնչել են Հայաստանում ծավալված իրադարձությունները, և նա պատմական հայրենիք կատարած այցից լուսանկար է հրապարակել։ Քարդաշյանը հանրահայտ «հանրապետական» տատիկի հետ է, որը հեռուստաաստղի այցի օրերին «հերթապահում» էր հյուրանոցի մոտ։

«Այնքան է ոգեշնչում, երբ տեսնում ես միավորված հայերին, որոնք խաղաղ ցույց են անում փոփոխությունների համար։ Սա պատմական օր է Հայաստանի համար։ Ես այս լուսանկարը հրապարակել եմ, քանի որ այս կինը հուզել էր ինձ, և ինձ համար նա բոլոր ուժեղ հայերի սրտի արտացոլումն է», — լուսանկարի տակ գրել է Քիմը։

 

Բաժանորդները աջակցել են իրենց կուռքին. «Քիմը միշտ հպարտացել է հայկական արմատներով, որը ժառանգել է հորից։ Ալեքսիս Օհանյանը կիսով չափ հայ է և նույնպես իրեն հայ է համարում», «շնորհակալ ենք ուշադրության համար», «հպարտ եմ ձեզանով»։

Քիմ Քարդաշյանն ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, քրոջ Քլոե Քարդաշյանի և դստեր Նորթ Ուեսթի հետ Հայաստան էր այցելել 2015 թվականին։