Կարապետյանն ու Մեդվեդևը քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների ապագան

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հեռախոսով քննարկել է հայաստանյան իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հանրապետական կուսակցությունը չի բացառում, որ կառաջադրի վարչապետի իր թեկնածուին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին և ընդգծել իրավական դաշտում իրավիճակը պահպանելու կարևորությունը:

«Տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցը։ Կառավարության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» բողոքի ակցիաները մեկնարկել էին ապրիլի 13-ին։

Ընդդիմադիր շարժումն ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Ապրիլի 23-ի առավոտյան շարժման նախաձեռնող և առաջնորդ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց այն բանից հետո, երբ ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց նրան։