Ալեք Մինասյանը բեռնատարով վրաերթի է ենթարկել տասնյակ անցորդների, կան զոհեր. տեսանյութ

Կանադայի Տորոնտո քաղաքում բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել անցորդներին` սպանելով 10 և վիրավորել 15 մարդու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Կանադայի Տորոնտո քաղաքում սարսափելի վթար է տեղի ունեցել, որի համար կասկածվում է Ալեք Մինասյանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա բեռնատարով դուրս է եկել երթևեկելի հատվածից ու վրաերթի ենթարկել մայթին գտնվող մարդկանց։ Տեղի ոստիկանության տվյալներով` բեռնատարի վարորդը սպանել է 10 և վիրավորել 15 մարդու:

Հաղորդվում է նաև, որ բեռնատարի վարորդ Ալեք Մինասյանը 25 տարեկան է։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքում անցորդներին վրաերթի ենթարկելու դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, բայց չի բացառել նաև այն փաստը, որ հարձակումը կարող է ահաբեկչական բնույթ կրել, քանի որ վերջին տարիներին նման ահաբեկչական գործողություններ  գրանցվել են եվրոպական տարբեր քաղաքներում։