Իրանն ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրի ԵԱՏՄ–ի հետ

Ռուսաստանի նախարարների կաբինետն աջակցել է Իրանի և ԵԱՏՄ–ի ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ԵԱՏՄ-ի և Իրանի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը։ Այս մասին գրված է Ռուսաստանի կառավարության կայքում։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հզոր խթան է Երևանի և Մոսկվայի համագործակցության համար

«Համաձայնագիրը ժամանակավոր է (4 տարի ժամկետով) և ազատ առևտրի գոտու ձևավորում է նախատեսում ԵԱՏՄ և Իրանի միջև ապրանքների սահմանափակ նոմենկլատուրայով», — գրված է հաղորդագրության մեջ։

ԵԱՏՄ-ն Իրանին սակագնային զիջումներ կտրամադրի 502 ապրանքային կոդերի համար։

Նախագիծը նախապատրաստվել էր 2016 թվականի դեկտեմբերի 26-ին ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո և հաստատվել 2017 թվականի մարտի 7-ին ԵԱՏՀ խորհրդի նիստի ժամանակ։