Օսմանյան կասրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը. ո՞ր երկրներն են ճանաչել

Ամբողջ աշխարհի հայությունը ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին։ Մի շարք պետություններ տարբեր մակարդակներում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան մինչ օրս հերքում է այդ փաստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Ու թեև Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան հերքում է 1.5 մլն մարդուն ոչնչացնելու փաստը, միջազգային ճանաչման գործընթացն անշեղորեն առաջ է շարժվում։

Հետզհետե մեծանում է այն երկրների, շրջանների, նահանգների ու քաղաքների թիվը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը`մոտեցնելով այն օրը, երբ Թուրքիան այլևս չի կարողանա հերքել իր պատմությունը։

ԱՄՆ–ի Կոնգրեսում բացատրել են, թե ինչու Թրամփը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը

Ուրուգվայ, Սենատի և Ներկայացուցիչների Պալատի որոշում — 20 ապրիլի, 1965

Ռուսաստան, Դումայի որոշումը — 14 ապրիլի, 1995

Արգենտինա, Սենատի որոշումը — 5 մայիսի,1995

Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը — 29 ապրիլի, 1982

Հունաստան, Պառլամենտի որոշումը — 25 ապրիլ ի, 1996

Իսրայելցի նախարարը կոչ է անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Կանադա, Համայնքների պալատի որոշումը — 23 ապրիլ ի, 1996

Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը — 3 ապրիլի, 1997

Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը — 16 նոյեմբերի, 2000

Ավստրալիա — 27 մարտի, 2009թ. Հարավային Ավստրալիա նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում

Բելգիա, Սենատի որոշումը — 26 մարտի, 1998

Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ-28 մայիսի, 1998

Արգենտինա, Սենատի որոշումը —20 օգոստոսի, 2003

Շվեդիա, Պառլամենտի զեկույցը — 29 մարտի, 2000

Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը — 21 դեկտեմբերի, 2004

Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը —30 նոյեմբերի, 2004

Մորգենթաու. «ԱՄՆ–ն և անձամբ Թրամփը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

Գերմանիա, խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը — 02 հունիսի, 2016

Լիտվա, Ասամբլեայի որոշումը — 15 դեկտեմբերի, 2005

Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը —14 հուլիսի, 2005

Լեհաստան, Պառլամենտի որոշումը — 19 ապրիլի, 2005

Չիլի, Սենատի որոշումը — 5 հունիսի, 2007

Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա),– Ազգային խորհրդի որոշումը-16 դեկտեմբերի, 2003

Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը — 6 մայիսի, 2015

ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Սա համառոտ ցանկ է: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: