ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքական ապրանքների պիտակներն այրել են սիրիական Հալեպի հրապարակներից մեկում։ Այս մասին ռեպորտաժ է հրապարակել Syria Press գործակալությունը` հղում անելով Ruptly–ին։ Հավաքվածները բռնել էին Հայաստանի ու Սիրիայի դրոշները։
Cagliaripad.it իտալական պարբերականը հրապարակել է այդ տեսանյութը թուրք բանաստեղծ Նազիմ Խիկմետի մեջբերումով. «Հայը չի ներել նրան, ով սպանել է իր հորը սարերում, քրդերի մեջ։ Բայց նա սիրում է քեզ, քանի որ դու էլ չես ներել նրանց, ովքեր թուրք ժողովրդի ճակատին այդպիսի բիծ են թողել»։
Պարբերականը նշում է, որ միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ու առանց միջադեպերի է անցել։