ԵՐԵՎԱՆ, 24 Ապրիլ — Sputnik. Բրիտանիայի արքայազն Ուիլյամի, նրա կնոջ` Քեյթ Միդլթոնի և նրանց նորածին զավակի լուսանկարը հրապարակել է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը։
Քեյթ Միդլթոնը նորածին որդուն գրկած դուրս է եկել Լոնդոնի Սուրբ Մարիամ եկեղեցուց և ողջունել լրագրողներին և երկրպագուներին։
Տղան ծնվել է ապրիլի 23-ին։ Արքայազն Ուիլյամը ներկա է եղել ծննդաբերությանը, որից հետո վերադարձել է նստավայր մյուս երեխաների` 5 տարեկան Ջորջի և 3 տարեկան Շարլոտայի հետևի, և նրանց տարել մոր և կրտսեր եղբոր մոտ։