Խոշոր ավտովթար Երևանում. 4 վիրավորներից մեկը ԵՊՀ դասախոս է, մյուսը` 1 տարեկան երեխա

Երևանում. 27 տարեկան վարորդն ավտոմեքենայով բախվել է պատին, տուժածները հիվանդանոցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sutnik. Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմանում Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Արզումանյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդ Դ. Արզումանյանը, 45-ամյա Գևորգ Պապովը, 1 տարեկան Յուրի Պապովը, 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Պապովը ԵՊՀ-ի դասախոս է: