Վարչապետի պաշտոնակատարի և Փաշինյանի հանդիպումը կկայանա առանց լրագրողների ներկայության

Միայն հանդիպման սկզբնական պահին լրագրողները հնարավորություն կունենան տեսագրել և լուսանկարահանել նրանց, իսկ հետո բանակցողները հայտարարություն կանեն:
Sputnik

Երեվան, 24 ապրիլի – Sputnik. Վաղը` ժամը 11։00-ին, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի` «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումն ու բանակցությունները կանցկացվեն առանց լրագրողների ներկայության:

Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարապետյան

Միայն հանդիպման սկզբնական պահին լրագրողները հնարավորություն կունենան տեսագրել և լուսանկարահանել նրանց, իսկ հետո բանակցողները հայտարարություն կանեն: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը:

Նա նաև հավաստիացրեց, որ բանակցությունների փակ լինելու պահանջը փոխհամաձայնեցված է եղել, և ակնկալվում են բովանդակային քննարկումներ։