Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է` հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է

Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին է ՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին է ՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:

Ադրբեջանը չպետք է որևէ պատրանք ունենա. Կարեն Կարապետյան

Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը: