Էջմիածնում դանակահարել են ԵԿՄ փոխնախագահին

Նվեր Հովհաննիսյանը մահացել է վիրահատության ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Նա երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ։

Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր, նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:

Մամուլի տեղեկությունների համաձայն` նրան դանակահարել է ցուցարարներից մեկը, որի հետ վիճաբանության մեջ է մտել Նվեր Հովհաննիսյանը: