«Ահա և հետևանքը». Բելառուսի նախագահ Լուկաշենկոն խոսել է Հայաստանի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Հայաստանում ծավալված իրադարձությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Բելառուսը ստեղծված բարդ իրավիճակում պատրաստ է օգնել Հայաստանին, երեքշաբթի ժողովրդին և խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։

Կարապետյանն ու Մեդվեդևը քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների ապագան

Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իրավիճակն իր գործը չէ, բայց ինքը ներգրավված է եղել գործընթացին և ամեն ինչ քննարկել է երկրի նախկին նախագահ Սարգսյանի հետ։

«Հայաստանը մեր միության մեջ է և օտար երկիր չէ։ Մենք պետք է հեռախոսազրույց ունենանք և հարցնենք, թե ինչով կարող ենք օգնել նրան», — ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով` ինքն անձամբ երբեք ժողովրդին չէր կանգնեցին պետության սահմանադրական հիմքերը «որևէ անձի համար» փոփոխելու ընտրության առջև։

Լուկաշենկոն կարծում է, որ «խորհրդարանական հանրապետությունը պետք չէր նախագահական դարձնել և նախագահականը` խորհրդարանական, իսկ այնուհետև չգիտես ինչ»։

«Սա դրա հետևանքն էր», — ասել է Բելառուսի նախագահը։

Կրեմլում տեղին չեն համարում Երևանի ու Կիևի միջև զուգահեռներ տանելը

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։