ՀՀ նախագահը Ծիծեռնակաբերդ այցելեց Արցախի նախագահի հետ. լուսանկարներ

Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց հուշակոթողին:

Цицернакаберд (24 апреля 2018). Ереван

ՀՀ նախագահին ուղեկցում էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Цицернакаберд (24 апреля 2018). Ереван

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։