Տարօրինակ արարք. Թրամփը Մակրոնին աթոռի ծածկոց կնվիրի

Այդ աթոռը ԱՄՆ 5–րդ նախագահ Ջեյմս Մոնրոյի պատվերով պատրաստված կահույքի մի մասն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը` Մելանյա Թրամփը, մտադիր են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նվիրել Սպիտակ տան Երկնագույն սենյակի աթոռի ծածկոցը, հաղորդում է CNN–ը։

Նշվում է, որ այս աթոռը ԱՄՆ 5–րդ նախագահ Ջեյմս Մոնրոյի պատվերով պատրաստված կահույքի մի մասն է։

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահին կնվիրեն ֆոտոալբոմ` նկարներով, նաև Tiffany & Co. С արտադրության արծաթե բաժակ` ԱՄՆ ղեկավարի և 1–ին տիկնոջ ստորագրությամբ։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ ԱՄՆ այցի ընթացքում Դոնալդ Թրամփին կնվիրի կաղնու փայտ` ի նշան երկկողմ երկարատև ու ամուր հարաբերությունների։