ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում նոր նկար է հրապարակել երևանյան բողոքի ցույցերից` գրելով, որ այսօր անհավանական օր է, արդարության տոնակատարություն։
«Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար: Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը և իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ»,- գրել է հանրահայտ երգիչը:
«Իհարկե, շատ ավելի մեծ աշխատանք կա անելու, քանզի երկրում բարեփոխումների անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է և ոչ խորհրդանշական: Բայց հիմա պարզապես ուզում եմ նշել, թե որքան հպարտ եմ բոլոր երիտասարդներով, որոնք դուրս էին եկել փողոց և իրականացրեցին այս ամենը: Իմ ողջ սերը Ձեզ»,- իր հրապարակած նկարը մակարգել է Թանկյանը:
Ամերիկահայ հայտնի երաժիշտը ուշի- ուշով հետևում և մեկնաբանում էր Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը: