Պետդումայի խոսնակի կարծիքով Սարգսյանի հրաժարականը Հայաստանի ներքին գործն է

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը այդ պետության ներքին գործն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն այդ երկրի ներքին գործն է։ Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Դա պետության ինքնիշխան գործն է», — հայտարարել է Վոլոդինը։

Նշենք, որ այսօր ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ և հայտարարեց, որ երեկոյան հանրահավաք կանցկացվի։

Փաշինյանի հայտարարությունից կես ժամ անց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին, որում նա հայտարարեց իր հրաժարականի մասին։