ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Facebook-ի իր էջում գրել է, որ հայ ժողովուրդը հզոր ժողովուրդ է։
Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու և պահպանելու միմյանց նկատմամբ հարգանքը՝ չնայած արմատական տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր հրաժարականը։